Darts Arena-ի հատուկ մրցաշարերը, ելքերը և տոները, որտեղ մարդիկ ծանոթանում են դարթսին։
Darts Arena-ն մասնակցեց ՀամաԶԱՐԿային մրցույթ-փառատոնին, որը մեկ տոնական հարթակում համախմբեց ԶԱՐԿ-ի սաներին, շրջանավարտներին, ծնողներին, աջակիցներին, գործընկերներին և այլ հյուրերին։ Մասնակիցները ծանոթացան դարթսին և մրցեցին միմյանց հետ։ Մենք սիրով մասնակցում ենք նմանատիպ միջոցառումներին՝ դարթսով ոգեշնչելու նոր սերնդին, հատկապես երեխաներին։
05.07.2026-ին «Դարթս Արենան» ներկա գտնվեց «Ազատազէն» ԿՀԿ-ի տարեկան հանրագումարին և ցանկացողներին ծանոթացրեց դարթս խաղին ու ամենատարածված 501 ձևաչափին։ Բաժանորդագրված մասնակիցներից յուրաքանչյուրը ստացավ մեկ անվճար մուտքի տոմս, իսկ նրանց միջև խաղարկվեց խոստացված նվերը՝ դարթսի տեգեր։ Հաղթողը Սոնան է։