
Չելենջ
Checkout Challenge
Հարգելի՛ խաղացողներ, Darts Arena-ում մեկնարկում է մեծ CHECKOUT-ի որսը։ Գրի՛ր անունդ Darts Arena-ի պատմության մեջ։
Այս չելենջի մեկնարկից հետո յուրաքանչյուր նշված մնացորդը Darts Arena-ի պաշտոնական խաղում մեկ մոտեցմամբ առաջինը փակած խաղացողը կստանա՝
🔥 Հինգ տեղ՝ ակումբի պատմության մեջ։ Քանի՞սը կլինի քոնը։
Հարգելի՛ խաղացողներ, Darts Arena-ում այս պահին ամենաբարձր CHECKOUT-ը 132 է։ Ժամանակն է բարձրացնել նշաձողը և անունդ գրել ակումբի պատմության մեջ։
Darts Arena-ի պաշտոնական խաղում ստորև նշված մնացորդներից յուրաքանչյուրն առաջինը մեկ մոտեցմամբ փակած խաղացողը կստանա դարթսի տեգերի հավաքածու։
🔥 132-ն արդեն նվաճված է։ Հաջորդ փակման կողքին կարող է լինել քո անունը։
Չելենջն անցկացվում է յուրաքանչյուր օրացուցային տարվա համար առանձին և գործում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից բոլոր CHECKOUT անվանակարգերը կրկին բացվում են։ Յուրաքանչյուր անվանակարգի մրցանակը ստանում է տվյալ տարում համապատասխան մնացորդը պաշտոնական խաղում առաջինը մեկ մոտեցմամբ փակած խաղացողը։
Նախորդ տարիների հաղթողները նույնպես կարող են մասնակցել և կրկին նվաճել նույն անվանակարգերը։
Յուրաքանչյուր տարվա արդյունքները, հաղթողների անուններն ու նվաճումների ամսաթվերը պահպանվում են Darts Arena-ի պատմության մեջ։ Ակումբի բոլոր ժամանակների ռեկորդները չեն զրոյացվում։
Յուրաքանչյուր տարվա մրցանակները հայտարարվում են առանձին՝ մինչև տվյալ տարվա չելենջի մեկնարկը։