Darts Arena
Darts Arena

Darts Arena-ի մասին

ՄԵԿ ԱՐԵՆԱ • ՄԵԿ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՈՒՂԻ

10 լիգա8 ավարտված մրցաշրջան66 խաղացող վարկանիշում47 անցկացված տուր8 Գրանդ ֆինալ1 284 խաղ9 թիրախ

Darts Arena-ի մասին

Darts Arena-ն Երևանում գործող դարթսի ակումբ է, որտեղ հանդիպում են սկսնակներն ու փորձառու խաղացողները՝ սովորելու, մարզվելու, մրցելու և միասին ժամանակ անցկացնելու համար։

Ակումբում անցկացվում են սիրողական և պրոֆեսիոնալ լիգաներ, անհատական ու թիմային մրցումներ, բաց մրցաշարեր և Հայաստանի սիրողական և պրոֆեսիոնալ առաջնություններ։ Տարբեր խաղաձևերն ու ձևաչափերը մասնակիցներին հնարավորություն են տալիս ընտրելու իրենց հետաքրքրություններին և պատրաստվածությանը համապատասխան մրցումներ։

Լիգաները միավորում են կանոնավոր տուրերը, վարկանիշային համակարգը, անհատական վիճակագրությունն ու առանձին Գրանդ Ֆինալները։ Այս համակարգը խաղացողներին օգնում է հետևել սեփական արդյունքներին, տեսնել առաջընթացը և յուրաքանչյուր նոր տուրին մասնակցել հստակ նպատակով։

Մեր գործունեության առանձին ուղղությունն են ընկերությունների համար կազմակերպվող կորպորատիվ միջոցառումները, թիմային մրցաշարերն ու աշխատակիցների ներքին լիգաները։ Ձևաչափը հարմարեցվում է մասնակիցներին՝ դարթսի հետ առաջին ծանոթությունից մինչև սեփական վարկանիշով և եզրափակիչով մրցաշարերի շարք։

Darts Arena-ի առօրյայի մասն են մրցակցությունը, ընկերությունը, խաղային լարվածությունը, հումորը, մրցանակներն ու հիշվող պահերը։ Մեզ համար կարևոր է ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր մասնակից իրեն համայնքի մաս կզգա։

Գործունեության առաջին ամիսներին հյուրընկալել ենք խաղացողների և այցելուների Գերմանիայից, Բահրեյնից, Յակուտիայից և ԱՄՆ-ից։ Նրանք բարձր են գնահատել ակումբի կազմակերպվածությունը, կարգապահությունը, խաղի պայմաններն ու կարճ ժամանակում կատարված աշխատանքը։

Մեզ համար նույնքան արժեքավոր են մշտական խաղացողների դրական արձագանքները, առաջարկներն ու աջակցությունը։ Նրանցից շատերն իրենց գաղափարներով և նախաձեռնություններով մասնակցում են ակումբի բարեկարգմանը՝ օգնելով միասին ձևավորել Darts Arena-ի ապագան։

Մեր նպատակները

Darts Arena-ի նպատակը Հայաստանում դարթսը լայնորեն տարածելն ու դրա զարգացման համար ամուր հիմք ստեղծելն է։ Մենք ցանկանում ենք, որ ավելի շատ մարդիկ ճանաչեն այս մարզաձևը, սկսեն խաղալ և հնարավորություն ունենան զարգացնելու իրենց հմտությունները՝ առաջին նետումներից մինչև բարձր մակարդակի մրցումներ։

Մեր երկարաժամկետ նպատակն է ձևավորել ուժեղ խաղացողների համայնք, բարձրացնել մրցումների կազմակերպման մակարդակը և նպաստել Հայաստանում դարթսի մարզական մշակույթի զարգացմանը։ Հասկանալի կանոնները, հետևողական մարզումները, առողջ մրցակցությունն ու մրցակցի նկատմամբ հարգանքը այդ ճանապարհի հիմքն են։

Մենք ձգտում ենք նաև միջազգային հնարավորություններ ստեղծել հայ խաղացողների համար՝ կապեր հաստատելով արտերկրի դարթսի համայնքների և կազմակերպիչների հետ։ Ցանկանում ենք, որ Հայաստանում զարգացող խաղացողները հնարավորություն ունենան մասնակցելու միջազգային հեղինակավոր մրցաշարերի և հետագայում պայքարելու աշխարհի բարձրագույն մակարդակի առաջնություններում։

Ակումբի պատմությունը

Darts Arena-ի պատմությունը սկսվել է դարթսի հանդեպ հետաքրքրությունից և համախոհներին միավորելու ցանկությունից։

2023 թվականին ակումբի ապագա հիմնադիր Արմեն Հարությունյանը ստեղծեց «Darts Player of Armenia» ֆեյսբուքյան էջը։ Այնտեղ նա հրապարակում էր իր խաղային արդյունքները, կիսվում փորձով և կապ հաստատում դարթսով հետաքրքրվող մարդկանց հետ։

2025 թվականին Ռուսաստանից ժամանած համախոհների հետ միասին Արմենը կազմակերպեց Հայաստանի դարթսի սիրողական առաջնությունը՝ հանդես գալով որպես գլխավոր կազմակերպիչ։ Ընտրական փուլերին մասնակցեց 54 խաղացող, իսկ դեկտեմբերի 20-ին կայացած եզրափակիչ փուլում մրցեցին 16 մասնակիցներ։

Այս փորձն ամրապնդեց մշտական ակումբ ստեղծելու գաղափարը։ 2026 թվականի մայիսի 2-ին Երևանում բացվեց Darts Arena-ն՝ համայնքին տրամադրելով կանոնավոր հանդիպումների, մարզումների և մրցումների սեփական հարթակը։

Սկզբում ձևավորվեցին երկու հիմնական ուղղություններ՝ շաբաթօրյա սիրողական մրցումներ և երեքշաբթի անցկացվող պրոֆեսիոնալ լիգաներ։ Հետագայում ծրագիրն ընդլայնվեց՝ ներառելով նոր լիգաներ, տարբեր խաղաձևեր, թիմային մրցումներ և Գրանդ Ֆինալներ։

Հիմնադիր

Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան — Darts Arena-ի հիմնադիր, լիգաների և առաջնությունների կազմակերպիչ

Արմեն Հարությունյանը դիզայներ է, ձեռնարկատեր և գործող դարթս խաղացող։ Darts Arena-ում նա միավորել է սեփական նախագծեր ստեղծելու փորձը դարթսի հանդեպ սիրո և Հայաստանում այս մարզաձևը զարգացնելու ձգտման հետ։

Նրա ստեղծագործական ուղին սկսվել է դպրոցական տարիներին՝ ոսկերչությունից։ Հետագայում ստացել է գրաֆիկական և հագուստի դիզայնի կրթություն, յուրացրել ինտերիերի դիզայնը և հիմնադրել OX Design Company-ն։ Լուսանկարչությունը ևս կարևոր տեղ ունի նրա կյանքում․ տարիների ընթացքում ստեղծել է տասնյակ հազարավոր լուսանկարների սեփական արխիվ։

2015–2016 թվականներին կնոջ՝ Աիդա Թորոսյանի հետ միասին հիմնադրել է Areni Dance Studio պարային ստուդիան, որը գործում է մինչ օրս և ընդլայնվել է մինչև երկու մասնաճյուղ։ Ստեղծագործական տարածքներ կազմակերպելու, մարդկանց հետ աշխատելու և նախագծեր զարգացնելու փորձը հետագայում կիրառել է նաև Darts Arena-ում։

Արմենը շարունակում է մարզվել, խաղալ և մասնակցել մրցաշարերի։ Խաղացողի անձնական փորձն օգնում է նրան հաշվի առնել մասնակիցների կարիքները՝ խաղի պայմաններից և հասկանալի կանոններից մինչև մրցումների մթնոլորտն ու զարգացման հնարավորությունները։

Darts Arena-ի թիմը

Darts Arena-ի թիմը
Darts Arena-ի թիմըԱրմեն Հարությունյան (կենտրոնում) — Darts Arena-ի հիմնադիր և գլխավոր կազմակերպիչՊավել Պանտյուխով (ձախից) — թիմի անդամԿարեն Թորոսյան (աջից) — թիմի անդամ

Darts Arena-ի լիգաները, առաջնություններն ու մրցաշարերը կազմակերպում է ակումբի թիմը։ Ակումբի հիմնադիրն ու գլխավոր կազմակերպիչը Արմեն Հարությունյանն է, թիմի անդամներն են Պավել Պանտյուխովը և Կարեն Թորոսյանը։ Նրանց համատեղ ջանքերով են անցկացվում ամենշաբաթյա լիգաները, Գրանդ ֆինալները և Դարթսի Հայաստանի առաջնությունները։

Գործընկերներ

OX DESIGN COMPANY
Dargett
Dahook Beer House
Tavern Old Marani
ChessMood
ADF — Armenian Darts Federation
CurtisRichard Royal Tea
ԻՆԱՐ

Ի՞նչ են ասում խաղացողները

★★★★★
Darts Arena հավելվածՇուտով՝ App Store և Google Play