Darts Arena
Arena Super League (ASL)

ASL · 501 · 5 playersRunning

Arena Super League

Արենայի Սուպեր Լիգա
17.11.261/8 tour5 players

Next tourTuesday, 24.11.26doors 19:00 · start 20:00

About the league

In Armenian, as published by the club.

⚡ ՈՒԺԵՂՆԵՐԻ ԼԻԳԱ․ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ, ՄԵԿ ՊԱՅՔԱՐ
🏆 Arena Super League (ASL / 501) — Արենայի Սուպեր Լիգա

ASL-ը Darts Arena-ի ամենաերկար լիգան է և ամենաբարձր միավորներով։ Այն սկսվում է 2026-ին և ավարտվում 2027-ին։
🗓 Մեկնարկ՝ 17 նոյեմբերի 2026, երեքշաբթի օրերին (19:00 մուտք և մարզում, 20:00 սկիզբ)
⏳ Տևողությունը՝ 9 շաբաթ՝ 8 վարկանիշային տուր (7-րդը՝ Ամանորյա տուր, 29.12) և ASL Grand Final՝ 9-րդ շաբաթում (12.01.2027)
⚡ Յուրաքանչյուր տուրում միավորներն ավելի շատ են, քան Վարպետների լիգայում, իսկ Grand Final-ի հաղթողը ստանում է 60 միավոր։

🌍 ՆՈՐՈՒԹՅՈՒՆ․ ASL-ին կարելի է մասնակցել նաև ԱՌՑԱՆՑ
Չե՞ս կարող գալ ակումբ՝ խաղա տանից, այլ քաղաքից կամ երկրից՝ n01 Online-ով և տեսախցիկով։ Նույն աղյուսակը, նույն միավորները, նույն Grand Final-ը, նույն գները։ Առաջին առցանց խաղը կայացավ 17.11.2026-ին՝ Երևան — Բարսելոնա։
📹 Առցանց խաղի կանոնները՝
1. Տեսախցիկը միացված է ամբողջ խաղի ընթացքում՝ վեբ-տեսախցիկ, սմարթֆոն կամ պլանշետ։
2. Սարքը տեղադրված է այնպես, որ ամբողջ թիրախը տեղավորվի էկրանին, և երևան նրա բոլոր հատվածները։ Թիրախը լավ լուսավորված է։
3. Թիրախը ստանդարտ է՝ կենտրոնը հատակից 1,73 մ, նետման գիծը թիրախից 2,37 մ։ Առաջին խաղից առաջ դա ցույց ես տալիս տեսախցիկով։
4. Նետում ես միայն այն ժամանակ, երբ մրցակիցը մուտքագրել է իր հաշիվը, և դեղին քառակուսին քո կողմում է․ այդ պահին քո պատկերը մեծանում է էկրանին, և մրցակիցը տեսնում է, թե ինչպես ես նետում։
5. Նետելուց հետո նախ ասում ես հավաքածդ թիվը (կամ միաժամանակ) և հետո ես հանում նետերը թիրախից։ Հաշիվը մուտքագրում ես ինքդ։
6. Տեսախցիկ չկա՝ խաղ չկա։ Վիճելի դեպքում որոշումը կայացնում է Darts Arena-ի մրցավարը՝ տեսանյութով։
7. Ժամանակը՝ Երևանի ժամով։ n01 մրցաշար մտնում ես տուրից 15 րոպե առաջ՝ կապը և տեսախցիկը ստուգելու համար։ Կապի խզման դեպքում վերամիանալու համար կա 10 րոպե, հետո՝ տեխնիկական պարտություն։
8. Հղումը բացում ես Chrome-ով կամ Safari-ով (ոչ Telegram-ի կամ Instagram-ի ներսից), թույլ ես տալիս տեսախցիկը և Join-ից առաջ նշում ես «Use WebCam»։
📞 Գրանցում և մանրամասներ՝ +374 94 65 88 90

💰 Grand Final-ի մրցանակային ֆոնդը՝ 8 տուրերի բոլոր մասնակցության վճարների 50%-ը։
🏅 Մրցանակային տեղերի քանակը կախված է Grand Final-ի մասնակիցների քանակից՝ մինչև 8 մասնակից՝ 1–3-րդ տեղեր (50% / 30% / 20%), 9–16 մասնակից՝ 1–4-րդ տեղեր (45% / 25% / 18% / 12%), 17 և ավելի մասնակից՝ 1–5-րդ տեղեր (40% / 25% / 15% / 12% / 8%)։
👥 Grand Final-ին կարող է մասնակցել յուրաքանչյուր խաղացող, ով խաղացել է առնվազն մեկ տուրում։

🏅 Լիգայում որոշվում են երկու հաղթող՝ 8 տուրերի ընդհանուր միավորներով և Grand Final-ում։ Եթե նրանք տարբեր խաղացողներ են, միմյանց դեմ կխաղան որոշիչ հանդիպում, և հաղթողը կճանաչվի Arena Super League-ի բացարձակ չեմպիոն։

Ամանորը կդիմավորենք լիգայի կեսին։ Ո՞վ կճանապարհի 2026-ը առաջատարի դիրքում, և ո՞վ կդառնա 2027-ի առաջին չեմպիոնը։

Eight Tours. Two Years. One Super League.
Let’s Play Darts! 🎯

Points system
Points in the tours
Playing a tour2
Each leg won in the group stage2
Getting out of the group2,5
Reaching the semi-final3,5
Reaching the final4,5
Winning the tour5,5
Winning the 3rd-place match2,5
Winning the 5th-place match2
Each visit of 140–1702
Each visit of 171+ (180 included)2,5
Each checkout of 100–1193
Each checkout of 120–1694
Each 170 checkout5
Shortest leg of the tour (each, if tied)3
Grand Final points

Points are awarded for the place taken in the Grand Final.

16025535044554063573082592010151110129138147156165

Current standings

RankPlayer12345678Total
1Armen Harutyunyan34,534,5
2Alik Aghababyan2424
3Karen Torosyan1414
4Artak Gharibyan13,513,5
5Artyom Khachatryan44

Tours

#DateWinner
1 ›17.11.26Armen Harutyunyann01darts
ASL•Tour 1N01DARTS

Arena Super League

Արենայի Սուպեր Լիգա

1ArmenHarutyunyan
2AlikAghababyan
3KarenTorosyan
4ArtakGharibyan5ArtyomKhachatryan
High finishes60Armen Harutyunyan56Armen Harutyunyan45Alik Aghababyan
Best leg26dartsArmen Harutyunyan
RankPlayerPoints
1Armen Harutyunyan34,5
2Alik Aghababyan24
3Karen Torosyan14
4Artak Gharibyan13,5
5Artyom Khachatryan4