📅 Լիգան անցկացվել է՝ 26.09.26 — 21.11.26
ԾԱԳՈՂ ԱՍՏՂԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆ Է։ 🌟
Arena Rising Stars League (ARSL / 301) — Արենայի ծագող աստղերի լիգա
Լիգան նախատեսված է այն սիրողական խաղացողների համար, որոնք ցանկանում են զարգանալ, ձեռք բերել մրցաշարային փորձ և պայքարել Darts Arena-ի հաջորդ ծագող աստղը դառնալու համար։
Ընդհանուր կառուցվածք
🗓 Տևողությունը՝ 6 շաբաթ՝ 6 վարկանիշային տուր
🏆 Grand Final՝ 7-րդ շաբաթ
🎯 Խաղի տեսակը՝ 301
Մասնակիցների բաժանումը խմբերի, խմբերից դուրս գալու կարգը և մրցաշարային հետագա փուլերի կառուցվածքը որոշվելու են՝ համաձայն Darts Arena-ի լիգաների մրցաշարերի անցկացման կառուցվածքի վերաբերյալ վերջերս հրապարակված պաշտոնական փաստաթղթի։
Լիգայի հաղթողները
🏅 Վեց տուրերի հաղթող
Վեց տուրերի ընթացքում հավաքած ընդհանուր միավորներով ձևավորվելու է լիգայի վարկանիշը, և առաջին տեղը զբաղեցրած խաղացողը ճանաչվելու է ARSL-ի վեց տուրերի հաղթող։
🏆 Grand Final-ի հաղթող
Grand Final-ի ընթացքում որոշվելու է առանձին հաղթող՝ անկախ վեց տուրերի ընդհանուր վարկանիշում զբաղեցրած դիրքից։
⭐ Որոշիչ հանդիպում
Եթե վեց տուրերի ընդհանուր վարկանիշի հաղթողը և Grand Final-ի հաղթողը տարբեր խաղացողներ լինեն, նրանք միմյանց դեմ կանցկացնեն մեկ լրացուցիչ՝ որոշիչ հանդիպում։
Այդ հանդիպման հաղթողը կճանաչվի տվյալ մրցաշրջանի Arena Rising Stars League-ի բացարձակ հաղթող։
Եթե նույն խաղացողը հաղթի և՛ վեց տուրերի ընդհանուր վարկանիշում, և՛ Grand Final-ում, լրացուցիչ հանդիպում չի անցկացվի, և նա անմիջապես կճանաչվի լիգայի բացարձակ հաղթող։
Յուրաքանչյուր ուժեղ խաղացող մի օր կատարել է իր առաջին քայլը։ Հնարավոր է՝ Darts Arena-ի հաջորդ ծագող աստղը հենց դուք եք։
📍 Սպասում ենք ձեզ Darts Arena-ում։
Rise. Compete. Become a Star.
Let’s Play Darts! 🎯














